Մերձավորարևելյան տարածաշրջանը մեծ պատերազմի շեմին է, որն «ինչ-որ մեկը շատ-շատ է ցանկանում»՝ ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում։ «Պաղեստինա-իսրայելական հակամարտության չկարգավորվածությունը ապակայունացնող ազդեցություն է թողնում ողջ տարածաշրջանի վրա։ Ճգնաժամը Գազայի շուրջ դարձել է լիբանանա-իսրայելական առճակատման կատալիզատոր»,- հայտարարել է նա։               
 

Անվտանգային դիրքավորումներ մշակելու փոխարեն զբաղված է վելովլոգինգով

 Անվտանգային դիրքավորումներ մշակելու փոխարեն զբաղված է վելովլոգինգով
06.08.2024 | 13:02

Երբ տարածաշրջանում խոշոր ու անվերահսկելի պայթյունից հինգ է պակաս, հուշենք գոնե, որ էդ հեծանիվից իջնի, գա նստի պաշտոնական աշխատասենյակում: Որովհետև, երբ հատուկ կապերով զանգեր ստանա, զանգողների մոտ տպավորություն չստեղծվի, որ պայթելուց հինգ պակաս ռեգիոնի էպիկենտրոնում գտնվող ու առաջինը վարի գնացող երկրի ղեկավարը այնքան է կտրված իրեն շրջապատող ծայրահեղ պայթյունավտանգ իրականությունից ու այնքան չի հարգում իր երկիրը, իր պաշտոնն ու պատասխանատվության չափաբաժինը, որ այդ ընթացքում ոչ թե ողջ ուժային ու դիվանագիտական ռեսուրսին հրահանգել է 24 ժամ լինել տեղում, մշակել և օպերատիվ կերպով ունենալ անվտանգային տարբեր սցենարների զարգացման պարագայում գործարկման ենթակա քաղաքական և անվտանգային դիրքավորումներ այլ, դրա փոխարեն, զբաղված է վելովլոգինգով:

P.S. Խնդիրը նրա անլուրջ երևալը չէ, խնդիրը մեր՝ որպես պետություն ու հասարակություն, անլուրջ երևալ-լինելն է:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 3177

Մեկնաբանություններ